Խաղաղ օվկիանոսի հատակում հետազոտողները գտել են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ անհետացած USS Grunion սուզանավի մասերը, գրում է Live Science-ը:

Lost 52 Project խմբի հետազոտողները գտել են սուզանավը 830 մետր խորության վրա Ալեուտյան կղզիների մոտակայքում: Սուզանավը խորտակվել է հենց առաջին ռազմական հանձնարարությունը կատարելիս:

Սուզանավում եղել է 70 նավաստի: Այսքան ժամանակ սուզանավի մասին ոչինչ հայտնի չէր, փնտրում էին 1950-ականներից: USS Grunion-ը արտադրվել էր 1942-ին, կես տարի անց ուղևորվել էր Ալեուտյան կղզիներ, որտեղ էլ խորտակվել էր: