ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 00:58-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:50-ին:

Այրվել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: