Տամբով-Վորոնեժ ավտոճանապարհին երկու միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս ութ մարդ հոսպիտալացվել է, հայտնում է РИА «Новости»-ին՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ խոսնակին:

Հայտնի է, որ Տամբով-Վորոնեժ մայրուղու 135-րդ կմ-ին բախվել են Fiat Ducato և Citroen մակնիշի երկու միկրոավտոբուս:
«Citroen մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի, տեղի է ունեցել բախում, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ութը հոսպիտալացվել են»,- հաղորդում է գործակալությունը: