Երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որոնք պարզել են՝ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է: Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը ականջը կծել է:

Նախապատրաստված նյութերը ոստիկանության Կնտրոնական բաժնից ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: