«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը։

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 10։00-22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք և Կարմրավան գյուղերի, ինչպես նաև Զույգաղբյուր գյուղի Կոճոռ թաղամասի ջրամատակարարումը:

Օգոստոսի 15-ին՝ ժամը 10։00-18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների, Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: