Օգոստոսի 14-ին` ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968թ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10մ կողաշրջվել հարակից ձորակը:

Փրկարարները տրակտորից դուրս են բերել Վահրամ Ե-ի դին: