Ս.թ.օգոստոսի 14-ին ժամը 13:50-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1980թ.ծնված Ն. Ս-ն վարելով նույն շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Մ. Դ-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին կորցրել է ղեկի կառավարումը դուրս եկել երթևեկելի մասից դեպի ձախ և ընկել ճամփեզրում առկա փոսը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն շրջանի բնակիչներ՝ 1958թ.ծնված Լ. Ս-ն, 1988թ.ծնված Լ. Ս-ն, 2007թ.ծնված Ա. Ս-ն և 2009թ.ծնված Լ. Ս-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:


Այս մասին տեղեկացնում է Արցախի Աի նախարարոթյունը:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: