Կրասնոյարսկում հայրը հանրակացարանի 4-րդ հարկի պատուհանից նետել է 4-ամյա դստերը: Հարևանների խոսքերով` տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել և թմրանյութեր է օգտագործել, հաղոոդում է NGS24.ru պորտալը:


Փոքրիկի դին գտել են հանրակացարանի պատուհանների տակ: Կասկածյալը 44 տարեկան է: Ընտանիքն ապրում էր մանկական նպաստով: Նրանց ավագ որդին գրեթե ողջ ժամանակ գտնվել է հանրակացարանի միջանցքում: Հայրը նրան էլ էր ցանկացել դուրս նետել լուսամուտից, մինչև աղջկա ծնվելը:

«Ընտանիքն այստեղ ապրում է 2014 թվականից: Ես չգիտեմ՝ թմրանյութեր օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ, բայց 1.5 տարեկան տղան անընդհատ միջանցքում է, իսկ ոստիկանությունը հաճախ է այցելում նրանց: Ամուսիններն անընդհատ վիճում են,- պատմել է հարևաններից մեկը:

Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: