Shamshyan.com-ը գրում է. Արմավիրի մարզպետ Համբարձում Մամբրեի Մաթևոսյանը ծնվել է 18.11.92թ.-ին:

2010 թ.-ի նոյեմբերի 21-ին Հ. Մաթևոսյանը զինծառայության հերթական զորակոչից չարամտորեն խուսափել է և չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, ինչի համար 21.01.2011թ.-ին ՀՀ քր օր-ի 327 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 18103311 քրեական գործը:

Հ. Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նկատի ունենալով, որ չարամտորեն թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

03.02. 2011թ-ին ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից կազմվել է թիվ 18401111 հետախուզական գործը և Հ. Մաթևոսյանի նկատմամբ հայտարարվել է ֆեդերալ հետախուզում:

Հ. Մաթևոսյանը դեռևս 26 տարեկան է, սակայն անհայտ պատճառով այդպես էլ պետության նկատմամբ իր սահմանադրական պարտքը չկատարելով, հայտնվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աթոռին: Իսկ թե ինչու չի անցել զինվորական ծառայության և ինչու է մարզպետարանի կայքում նրա պաշտոնական էջում նշված, որ զինապարտ չէ, թող պատկան մարմինները պարզեն:

Վերջիններս թող պարզեն նաև այն հանգամանքը, թե ինչպես է ստացվել, որ համապատասխան տեղեկատվական կենտրոնում բացակայում է Հ. Մաթևոսյանի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: