«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան դրությամբ 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել:

«Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով այսօր` ժամը 08:35-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ: