Օրերս Ալավերդիում 3-ամյա երեխա էր ընկել երկրորդ հարկից: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

SHANTNEWS.am-ի հաղորդմամբ ԲԿ-ից տեղեկացրել են, որ երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք:

«Դրական դինամիկա կա, վիճակը բարելավվում է»,- փոխանցել են ԲԿ-ից: