Air France ավիաընկերության ինքնաթիռը, որ Մոսկվայից ուղևորվում էր Փարիզ, արտակարգ վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում: Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են ավիափոխադրող ընկերության լրատվական ծառայությունից:

Օդանավի հրամանատարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների մասին է տեղեկացել:

«Հնարավոր է՝ դա կեղծ ծանուցում է եղել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձնակազմը որոշում է կայացրել ամեն դեպքում վայրէջք կատարել»,- տեղեկացրել են ավիաընկերությունից:

Տեխնիկական զննումներից հետո ինքնաթիռը կշարունակի իր թռիչքը: