Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն ասուլիս է8 հրավիրել և լրագրողներին ընդունել իր տանը:

Լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են նաև, թե որտեղի՞ց այս տունը Սեյրան Սարոյանին, եթե միշտ պետական պաշտոններում է եղել կամ պատգամավոր: Հարցին գեներալն այսպես է արձագանքել.

«Էսի հորս տունն ա, հորս: Իմ հերը երբեք պետական պաշտոնի չի եղել: Գյուղվարչության պետը, որ ինքն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, էս շենքը մնացել ա: Փետից շենք էր էսի: Մտքովս էլ չի անցել, որ էսի պիտի տուն էղնի մեզի, հորս ասի էս քրչանոց, կռիսանոց վերցնում ենք, որ ի՞նչ անենք: Էն վախտ բան կար է, ասենք թասիբի հարց կար, որ իր հիմնարկն ա, ասենք ուրիշն առնի: Էն վախտ հո էսենց բան չկար»: