Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն տնօրենի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: