Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության հատուկ կալանավայրից, որտեղ նրան տեղափոխել էին հուլիսի 27-ին բողոքի ցույց անցկացնելու կոչի համար: Այս մասին հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը:

Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը հուլիսի 24-ին Նավալնիի համար նշանակել էր վարչական կալանք 30 օր ժամկետով: Նա մեղավոր էր ճանաչել զանգվածային միջոցառումներ կազմակերպելու կամ անցկացնելու համար սահմանված կարգը խախտելու համար (ՌԴ Վարչական օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 8-րդ մաս):