«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործի նյութերով պարզվել է, որ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան կազմակերպել է Երևանի կենտրոնի երկու նոտարական գրասենյակների վաճառքը, որից հետո այդ տարածքներում աշխատող նոտարները սկսել են վարձավճար մուծել նոր սեփականատիրոջը: Այդ տարածքները սեփականաշնորհվել են 2013-14թթ. արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից:

Մեր տեղեկություններով՝ Թովմասյանը այդ ապօրինությունը կազմակերպել է 2012-14թթ. Նոտարական պալատի նախագահ, ԱՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, ներկայումս Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ակտիվ մասնակցությամբ:

Ասլանյանը այժմ համագործակցում է իրավապահների հետ, և ըստ նրա ցուցմունքների՝ նման ապօրինության պարտադրված է եղել մասնակցել նախարար Թովմասյանի հրահանգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: