Վայոց Ձորի մարզում, այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննրական բաժինը պարզում են. ավտոմեքենան նրանն է, թե նա վաճառել է այլ անձի: