Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են լուծել տարիներով ձգձգվող հարցը, քանի որ գյուղը փաստացի զրկված է խմելու ջրից:

Գյուղացիներին են միացել երեխաները և տարաները ձեռքներին փակել ճանապարհը. նրանք այսպիսով փորձում են կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա:

Օգտատեր Գարիկ Միսկարյանը «Ֆեյսբուք»-ում բարձրաձայնելով խնդրի մասին՝ նշել է, որ «Մեքենաների շարասյունը գնալով երկարում է. ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմիններից որևէ արձագանք չի եղել»։