Օգոստոսի 25-ին ժամը 16:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանք-Ստեփանակերտ 11-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Պարզվել է, որ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Դանիելյանի (ծնվ.1974թ) վարած «ԼԵԿՍՈւՍ RX 330» մակնիշի և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի բնակիչ Գուրգեն Ավագյանի (ծնվ.1992թ) վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի արդյունքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապ օգնության ավտոմեքենայով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվել է ծանր: