Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն, գրում է Ermenihaber.am-ը։

«Թե դրսում, թե ներսում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին։ Մեր առաջնահերությունը Եփրատի արևելքի հարցում դիվանագիտությունն է, բայց եթե արդյունքի չհասնենք, ապա մեր ծրագրերը կյանքի կկոչենք։ Մեր հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն այդ տարածք են մտել։ Մոտ ժամանակներս մեր ցամաքային զինված ստորաբաժանումները կմտնեն այդ տարածք։ Երբ մենք մեր օդային և ցամաքային ուժերով մտնենք տարածք (Եփրատի արևելք), վիճակն ավելի պարզ կտեսնենք»,- ասել է Էրդողանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: