«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանգլադեշ (այժմ՝ Ներսիսյան թաղամաս) թաղամասի բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 15, 17 փողոցների և Պ.Սևակ փողոցի 1, 2, 3, 4 փակուղիների գազամատակարարումը: