Yelaket.am-ը գրում է

Ադրբեջանի արտաքին գործեր նախարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ի թիվս այլ բաների նշել է, որ «Ադրբեջանի համբերությունն անսահման չէ» և նա «երբեք չի համակերպվի գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ»:

ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը վսատահ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն իր օգտին Հայաստանի համար կարգավորման գործընթացի մասնակիցների հետ համագործակցությունից օգուտ քաղելու միջոց է:

«Հայաստանը շեշտը դնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և արևմտյան պետությունների վրա՝ հույս ունենալով, որ ամերիկացիները ինչ-որ կերպ կլուծեն այդ հարցը։ Արևմտյան երկրներին Լեռնային Ղարաբաղի հարցում հետաքրքրում է միայն այնտեղ այսպես կոչված խաղաղապահ ուժերի, իսկ իրականում ՆԱՏՕ-ի ուժերի եւ արեւմտյան ինչ-որ այլ պետությունների մուտքը այդ տարածաշրջան, այն օգտագործել որպես պլացդարմ Իրանի, Թուրքիայի նկատմամբ իր հատուկ գործողությունների համար, հսկողության տակ պահել տարածաշրջանը», - «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է Լեպեխինը։

Փորձագետը կարծում է, որ արևմտյան երկրները ցանկանում են Լեռնային Ղարաբաղը դարձնել «Սև տարածք»՝ ստվերային բիզնեսով, որը փակ կլինի արտաքին աշխարհի համար, սակայն ենթակա է արևմտյան պետությունների և ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների կողմից:

«Եթե Հայաստանում կարծում են, որ Արևմուտքի հետ ավելի ձեռնտու է ինչ-որ առումով (քաղաքական, մշակութային, տնտեսական) համագործակցությունը, ապա Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, քանի որ ներկայիս Հայաստանի անհետևողական քաղաքականության իրավիճակում ղարաբաղյան խնդրի լուծումը կլինի Վաշինգտոնում։ Իսկ այնտեղ լուծում չի լինի, նրանց համար ավելի կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները, քան Հայաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ չնայած հայկական սփյուռքի ակտիվությանը, քանի որ ՆԱՏՕ- ին Թուրքիայի անդամակցության շնորհիվ շատ հարցեր լուծվում են Մերձավոր Արևելքի, Փոքր Ասիայի ողջ տարածքում եւ այլն», - նշել Է Վլադիմիր Լեպեխինը։

Նա այն կարծիքին է, որ Երևանը ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է շեշտը դնի Մոսկվայի վրա, քանի որ Հայաստանը թեև կարող է պարտվել աշխարհաքաղաքական առումներով (ամերիկյան իսթեբլիշմենթի հետ հարաբերություններում), բայց կհասնի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը իր օգտին:

Ավելի վաղ ՌուսԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում Վլադիմիր Լեպեխինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հակամարտությունների միջև տարբերությունների մասին:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը