Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչեւ օգոստոսի 31-ը, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչեւ 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։

Իրավիճակը վերահսկելի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Գյումրու բժշկական կենտրոն։

Նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության եւ ըստ տեղեկությունների՝ ունեցել են սուր աղիքային թունավորում: