Ինչպես հայտնի է, հուլիսից Մոսկվայում քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով:

Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կազմակերպած այսօրվա հավաքը քաղաքական բռնաճնշումների դեմ է: «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մենք ենք իշխանությունը», «Ազատություն Եգոր Ժուկովին» վանկարկում են մասնակիցները: