Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբն աղբանոցում հայտնաբերել է 1,5-ից 2 տարեկան երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ երեխայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ովքեր դեպքի վերաբերյալ կարող են հայտնել որևէ տեղեկություն, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մուշի բաժին, զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։