Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տ․-ն իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և առաջ ընթանալով` բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին:

Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն են ցուցաբերել: Վիրավորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, որն անչափահաս աղջիկ է եղել:

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: