«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում հնչած կրակոցների ժամանակ սպանված քրեական հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանի սպանությունը, ինչպես վերջինիս մոտ կանգնած աղբյուրներն են շրջանառում, հեշտ չի մարսվելու:

Ըստ այդմ, Համբիկին հանգուցյալ աշխարհ ուղարկողի հարազատները վախենում են վենդետայից: Ավելին, տարածված լուրերի համաձայն, այժմ փորձում են երկրից հեռացնել սպանության եւ միջադեպի հետ առնչություն ունեցող անձանց ընտանիքի անդամներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում