Իսպանացի երգչուհի եւ պարուհի Ջոանա Սայնսը զոհվել է իր Super Hollywood Orchestra խմբի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է news.com.au-ն։ Համերգը տեղի է ունեցել իսպանական Լաս Բեռլանասի փառատոնի ժամանակ, որը գտնվում է Մադրիդի մոտակայքում։ Խումբը ելույթ էր ունենում ամենավերջում։ Համարի ժամանակ եղել է հրավառություն եւ պայթուցիկը հարվածել է նրա որովայնին եւ մահացու վնասել։ Սայնսին տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Նա երեսուն տարեկան էր։