Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիշկինը:

«Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս, տրված փախստականի կարգավիճակի համար»,- գրել է նա:

Ենթադրվում է, որ Շիշկինը մշտական բնակություն է հաստատել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: