Ստավրոպոլի շրջանում Су-25УБ-ի կործանման վայրում հայտնաբերվել են օդաչուների մարմիններ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ նրանք եղել են օդաչուների խցիկում: Անկման ժամանակ օդաչուների խցիկը 3 մետրի չափ մտել է հողի մեջ:

Նշենք, որ Հյուսիսային Կովկասում կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Су-25УБ ուսումնամարտական ինքնաթիռ։ Ինքնաթիռը ուսումնական թռիչքի է դուրս եկել Պյատիգորսկից մոտ 80 կմ հյուսիս-արևելք ընկած «Բուդյոնովսկ» օդանավակայանից։