Նիժնի Նովգորոդում այրվել է ճամփեզրին կայանած դիակառքը՝ դագաղը ներսում: Հրդեհն այնքան ուժգին է եղել, որ պահանջվել է 15 հրշեջի և 3 հրշեջտեխնիկայի աշխատանք: Նրանց ջանքերի շնորհիվ հանգուցյալի դին չի տուժել, մասամբ այրվել են դիակառքի կողքին կայանած 2 մեքենաները: Նախնական տվյալներով՝ հդեհի պատճառ է եղել դիակառքում տեղի ունեցած կարճ միացումը: