«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկցիաներ:

«Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը խորհրդակցել են, և որոշել՝ սեփական միջոցներից գումարներ դնել, ինչպես նաև բանակցում են բանկի հետ՝ նոր վարկ ստանալու համար։ Գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն. հիմնականում խոսքը վառելիք ձեռք բերելու մասին է

Փորձեցինք «Սանիթեքից» ճշտել նոր վարկի ու ներդրումների մասին ինֆորմացիան, ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ փորձում են վերսկսել աշխատանքը , սեփականատերերն էլ գումար են ուզում ներդնել, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: