Հոնդուրասի Գերագույն դատարանը երկրի նախկին առաջին տիկին Ռոզա Հելենա Բոնիլյա դե Լոբոյին դատապարտեց 58 տարվա ազատազրկման՝ գույքի յուրացման և խարդախություններ կատարելու համար, գրում է El Diario-ն:
Մասնավորապես, դատարանը Բոնիլյային դատապարտեց 10 տարվա ազատազրկման և ևս 48 տարվա ազատազրկման՝ խարդախության ութ դրվագներով: Նախկին առաջին տիկինը ստիպված կլինի ամբողջությամբ վճարել յուրացված գույքի արժեքը և տուգանք` 10%-ի չափով: Դատապարտյալի ունեցվածքը նույնպես բռնագանձվեց:
Հոնդուրասի նախկին նախագահի կինը՝ Պեպե Լոբոն դատապարտվեց ամուսնու նախագահության ավարտից չորս օր առաջ իր հաշվին ավելի քան 12 միլիոն հոնդուրական լեմպիր (510 հազար դոլար) փոխանցելու մեջ: 2011 թվականից մինչև 2015 թվականը իր օգտին կատարել է 70 բանկային փոխանցում՝ ընդհանուր առմամբ 94 միլիոն լեմպիր արժեքով (3 միլիոն 845 հազար դոլար):
Բացի այդ, նախկին առաջին տիկինը կեղծ փաստաթղթերի միջոցով յուրացրել է 16 միլիոն լեմպիր (650 հազար դոլար), որոնք նախատեսված էին սոցիալական կարիքներ ունեցող անձանց կարիքների համար: