6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ 2.5 տարեկան տղա երեխան ընկել էր Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Մեր տեղեկություններով` երեխան ԱՄՆ քաղաքացի է, հավանաբար, նրա ընտանիքը հյուրընկալվել է բարեկամների տանը: