ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքի զարգացմանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է, որ աշխարհում չկա ավելի գեղեցիկ վայր, քան Կամչատկան:
«Կամչատկան մեր ադամանդն է, բնության արգելոց է, այնտեղ ամեն բան նվիրական է: Ես աշխարհում ավելի գեղեցիկ բան չեմ տեսել, քան Կամչատկան է»,- ասել է Պուտինը:
Պուտինը գովել է Կամչատկայում թանգարան բացելու գաղափարը և քննարկման մասնակիցներին ասել է, թե դա լավ գաղափար է: