Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսովոր բնորոշումը տվել ԽՍՀՄ երկարամյա առաջնորդ Իոսիֆ Ստալինին, երբ խոսել է Կուրիլյան կղզիների վիճարկվող պատկանելիությանը Ճապոնիայի հետ։ Նա Ստալինին «պապաշա» է անվանել։

«Եկեք սրա վրա հիմնվենք որպես մեկնարկային կետ… Պապաշան լրիվ վերցրեց ու վերջ։ Ժողովուրդների հայրը»,- ասել է Պուտինը՝ նկատի ունենալով Երկրորդ աշխարհամարտի ավարտին՝ 1945 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։

Երկու երկրների միջև տարաձայնությունները գալիս են հենց աշխարհամարտի տարիներից։ Պատերազմի ավարտից հետո Խորհրդային միության և Ճապոնիայի միջև խաղաղության համաձայնագիր չի կնքվել, քանի որ Ճապոնիան վիճարկում էր Կուրիլյան կղզիների հարավային խմբի պատկանելիությունը ԽՍՀՄ-ին։ Միության իրավահաջորդը՝ Ռուսաստանը, նույնպես շարունակում է իր վերահսկողությունը տարածել այդ կղզիների վրա՝ չնայած Ճապոնիայի պահանջներին՝ իրենց հանձնել կղզիները։