ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՚ քաղաքացիներ,

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հեռախոսն ու հեռացել:

Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:

Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։

Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»: