Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ-ում:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Աշոտ Ծ.-ի (ծնված 1954 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: