Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզում Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի դին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Երեխան իրավապահների կողմից որոնվում էր սեպտեմբերի 6-ից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու համար: