Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել , կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 28-ամյա Աննա Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն եւ ուղղել: