«Ես որպես 2008-ի ցույցի մասնակից ամեն ինչ իմ աչքով տեսել եմ՝ ավտոմատները, չերյոմուխաները, սնայպերները, բայց էն ժամանակ ասում էին, թե ժողովուրդն է կրակում ոստիկանների վրա»,- դատարանում, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը և շարունակեց.

«Հարգելի՛ դատարան, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմիցս ասել է՝ Մարտի 1-ի անունը չտաք: Դա ի՞նչ է նշանակում՝ ծածկադմփոց: ՀՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներն ասում էին՝ մեր իշխանության օրոք Մարտի 1-ը չի՛ բացահայտվելու, մոռացե՛ք..ես կարող եմ անուններ նշել:

10 տարի մատը մատին չեք տվել, բա դուք բացահայտեիք գործը, դուք էիք երկրի տերը, ղեկավարը...

Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ. դե տղամարդկություն ունեցի, քո հասանելիք պատիժը կրի»,- խոսքը եզրափակեց Ս. Քլոյանը՝ դատարանից խնդրելով կալանքի տակ պահել ամբաստանյալ Քոչարյանին: