Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։

Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: