«Իրատես» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր շրջապատում ասել է, որ հարմար առիթի դեպքում, օրինակ, դատարանում, ասելու է, թե նախկին իշխանության ղեկավարի մերձավոր շրջապատից ով է ժամանակին բացահայտ արշավ սկսել իր ընտանիքի դեմ, ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները։

Ի դեպ, եթե ականջալուր լինենք տիրաժավորվող լուրերին, միայն նա չէ, որ հետաքրքիր գաղտնազերծումներով է հանդես գալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: