«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն, վերջերս՝ ավելի հաճախ, մարդու նյարդերը չեն հերիքում լսել ԱԺ մեծամասնության որոշ երեսփոխանների։ Մենք՝ որպես համախումբ, շատ սխալ բան ենք արել՝ թույլ տալով, որ ինչ շիզոֆրենիկի ասես բերեն լցնեն ցուցակներ ու հետո դրանք՝ քաղաքականությունից ու իրավունքից «ոտաբոբիկ» էակները, նստեն իրենց կաբինետներում ու վերամբարձ տոնով մեզ դասեր տան իրավունքի ու իրավական պետության վերաբերյալ։

Ա՛յ… գլխներիդ ձյուն գա…: Երբ իմացող մարդիկ ասում են՝ իրավական պետություն, հասկանում են պետություն, որն իր գործունեությունը կառուցում ա մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները, որոշումների կայացման ընթացքում էդ մարդկանց ձայնը լսելի դարձնելու սկզբունքները պաշպանելու հիման վրա։ Սրանք եկել, մեզ պատմում են, թե իրավական պետությունը օրենքներին կուրորեն հետևելն ա։

Հատուկ մի լիկբեզ էլ կարելի ա անել։ Օրենքը մի բան ա, որը կարա ընդունվի, փոխվի ու չեղարկվի 24 ժամում, ասենք՝ 50 մարդու կողմից, իսկ իրավունքը հաստատվում կամ օտարվում ա հանրաքվեի միջոցով՝ բոլորի կարծիքը հաշվի առնելու պարագայում միայն։ Առաջանային մանդատ ենք տվել էս ծաղրածուներին, բերել գցել ցիրկի արենա…: Հերիք ա, էլի ։

Արձագանքներից դատելով՝ ավելացնեմ․
Խոսքս վերաբերվում ա մի քանի անհատի ու ներողություն եմ խնդրում մարդկանցից, որոնք անարդարացիորեն իրենց են վերագրել էս քաղաքական կոռեկտությունից անցած, բայց մարդկայնորեն, հուսով եմ, հասկանալի քննադատությունը»: