Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է և կան դանակահարված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ամուսինը՝ 31-ամյա Արսեն Մ-ն, դանակով հարվածել է իր կնոջը՝ 31-ամյա Ինգա Ք-ին, այնուհետև, երբ հարևանը փորձել է բաժանել նրանց, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, Արսեն Մ-ն հարվածել է նաև հարևանին՝ 44-ամյա Գագիկ Մ-ին։ Նշված վայրից Ինգա Ք-ն «կրծքվանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք», իսկ Գագիկ Մ-ն՝ «կրծքավանդակի ձախ մասի և որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օրի 112 հոդվածի 1-ին մասի և 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալ Արսեն Մ-ն հայտնաբերվել է, ինչպես նաև՝ հանցագործության գործիք դանակը։ Արսեն Մ-ն ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: