«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ: Մենք քննարկել ենք պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել, և այդ սցենարները կքննարկվեն հընթացս»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական խնդրի լուծման վրա»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել, իսկ համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: