անապարհային ոստիկանությունը պարզել է սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոնց տեղափախված վիրավորների, ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Գոռ Էպրիկյանը, Lada Priora-ն վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Վաղարշակ Կարապետյանը, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Յուրա Խաչատրյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Յու. Խաչատրյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Ալիփյանը, 21-ամյա Արման Անանյանը, 20-ամյա Ամասյա Ալավերդյանը. և Գ. Էպրիկյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 28-ամյա Սիլվա Մինասյանը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 38-ամյա Ահմադ Իմարանը:

Նշված անձինք բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Էպրիկյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժության բաժնի պետ, կոչումով՝ ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ս. Մինասյանը աշխատում է ոստիկանության ԿՔՎ ռեսուրսների կառավարման բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության մայոր է: Վարորդ Վ. Կարապետյանը աշխատում է «Էյիջ» ՍՊԸ-ում՝ որպես փականագործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին ժամը 17։50-ի սահմաններում Երեւանի Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները, 6 հոգի հոսպիտալացվել է։