Քրեական հեղինակություն «Պոնտյո» մականվամբ հայտնի Պետրոս Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ` գրավը կազմել է 2 միլիոն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Պետրոս Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

2018թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Ռոստովյան 69/6 հասցեում գործող բաղնիքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով երեք անձ ստացել էր մարմնական վնասվածքներ. ժամը՝ 21։50-ին «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ ընկերություն է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Արման Գասպարյանը, իսկ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ, 14.10.1974թ. ծնված Արման Ապիյանը։ Նույն օրը, ժամը 22։00-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1983թ. ծնված Գևորգ Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կյաքում