«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է եղել, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում:

Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը: Չի բացառվում, որ նրա հրաժարականը և սպայի պատվին հղումը կարող է կապ ունենալ հենց այս պայմանավորվածության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: