«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ: Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը»:

Նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լինելը կամ նման կոչում շնորհելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: